ՕԵԿ-ը հյուրընկալվել էր ՀՀԿ-ին. tert.am

Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցությունից Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանն այսօր հյուրընկալվել էին «Հանրապետական» խմբակցությանը. հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ tert.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Հեղինի Բիշարյանը նշեց, թե հանդիպումը շատ կոնստրուկտիվ էր, իսկ քննարկման առիթը 100% համամասնական ընտրակարգին անցնելու հարցն էր։

«Բավական դրական էր, այդ տեսանկյունից իրենք նույնպես համաձայն են, որ մենք համագործակցենք, և բոլոր քաղաքական ուժերով տեսնենք՝ ինչպիսի խնդիրներ կան ընտրական օրենսգրքում, սկսած ամենակարևորից՝ 100% համամասնական ընտրակարգին անցնելը»,-ասել է նա:

Հարցին, թե ՀՀԿ-ն համաձա՞յն է, որ փոխեն ընտրական համակարգը՝ 100% համամասնական ընտրակարգ դարձնելով, Հեղինե Բիշարյանը պատասխանել է. «Իրենք համաձայն են, որ սկսենք համագործակցել դրա շուրջ, սկզբունքորեն դեմ չեն, որ աշխատանքային խումբ ստեղծվի, քննարկումներին դեմ չեն»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս