Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը նշանակումներ է կատարել. shamshyan.com

Շաբաթ՝ հունիսի 14-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով Սաշիկ Սարդարյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետի պաշտոնից՝ թոշակի անցնելու կապակցությամբ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Սարգիս Համբարձումյանը ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի պետ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30