Բաժիններ՝

Իսրայելի ՀՀՊ համակարգը ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ՀՀՊ համակարգը երեկ որսացել է երկրի հարավում գտնվող և 100.000 բնակչություն ունեցող Աշկելոն քաղաքի ուղղությամբ Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ: Պաղեստինյան հրթիռները ոչնչացրել է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը:

Իսրայելցի զինվորականների հաշվարկներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում զինյալներն Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 10 հրթիռ, իսկ այս տարի՝ մոտ 200 հրթիռ, ինչը կրկնակի գերազանցում է ողջ 2013 թվականի ցուցանիշը:

Միևնույն ժամանակ վերջին շրջանում հաճախակիացած երկու կողմերի հրթիռակոծումների հետ կապված՝ Հորդանան գետի Արևմտյան ափին անցկացվում է ցամաքային խոշոր գործողություն: Մի քանի հազար իսրայելցի զինծառայողներ որոնում են անհետացած 3 հրեա դեռահասի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս