Բաժիններ՝

Հրաչյա Քոչարի փողոցում  բախվել են «ԲՄՎ»-ն ու «Օպել»-ը. կան վիրավորներ 

Հունիսի 15-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացավել, որ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում` կամրջի մոտկայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 62 DD 033 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի 31 ՕՕ 511 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն (ծնվ. 1991 թ.) հոսպիտալացվել է, իսկ Ս. Տ.-ն (ծնվ. 1993 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար` ծանր և բավարար:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս