Բաժիններ՝

Շիրակի թեմի առաջնորդ. «Միկոյանը հայ չի եղել և չի ապրել իբրև հայ». «Ազատություն»

Հայ առաքելական եկեղեցու Շիրակ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին զարմացրել է Երևանի ավագանու որոշումը Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին: Սրբազանը «Ազատության» հետ զրույցում ընդգծել է, որ կարծիք է հայտնում ոչ թե որպես եկեղեցու սպասավոր, այլ որպես շարքային քաղաքացի:

«Զարմացած եմ ուղղակի այս մտածումից կամ ցանկությունից. այսօր 2014 թվականին Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու առնչությամբ: Եվ եթե Միկոյանի արձան պիտի կանգնեցվի, պիտի կանգնեցվի Արտյոմ Միկոյանի արձանը, որը ավելի պատիվ է բերել հայ ազգին, քան Անաստաս Միկոյանը: Եթե խորհրդային տարիներին վերջինիս նկատմամբ վերապահ կեցվածք է եղել. պետք է ենթադրել, որ խորհրդային տարիներին պետք է փառաբանեին, բարձրացնեին, ամեն տեղ հուշարձանները դնեին: Չեն արել: Որովհետև նույնիսկ խորհրդային հայ ղեկավարները հասկացել են, որ այս մարդը ոչինչ չունի արած Հայաստանի համար: Նույնիսկ եթե արել է` բացասական: Եթե Միկոյանը դեմք էր և ներկայություն էր խորհրդային համակարգի ամենավերին էշելոններում, այսօր մենք չպետք է ունենայինք ո’չ Ղարաբաղի հարց, ո’չ Նախիջևանի հարց և ո’չ էլ Կարսի հարց: Եթե մենք այդ հարցերն ունենք առ այսօր և այդ հարցերի բեռան տակ ենք կքած, նշանակում է Միկոյանը ոչինչ արել Հայաստանի և հայ ժողովրդի համար», – ասել է սրբազանը:

Նրա խոսքով` նույնիսկ խորհրդային տարիներին Միկոյանի անձը ընդունելի չէր.  «Նույնիսկ այդ ստալինյան տարիներին լեփ-լեցուն հաստատություններ կային, որ Միկոյանի անվամբ էին: Դրանք բոլորը վերացան նույն սովետական տարիներին: Եղեգնաձոր քաղաքի անունը Միկոյան էր և Եղեգնաձոր վերանվանվեց նույն սովետական տարիներին»:

Անաստաս Միկոյանը, Աջապահյանի խոսքով, հայ չէ. «Միկոյանը հայազգի է, ծագումով հայ է, բայց Միկոյանը հայ չի եղել և չի ապրել իբրև հայ և չի ապրել Հայաստանի համար»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս