Բաժիններ՝

Ուկրաինայում առաջարկել են Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով կառուցել արգելապատնեշ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Դնեպրոպետրովսկի մարզային իշխանության ղեկավարի տեղակալ Գենադի Կորբանն Ուկրաինայի նախագահի աշխատակազմին է հանձնել Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով 1920 կիլոմետրանոց ամրացված պատի կառուցման ինժեներային նախագիծն ու տեխնիկա-տնտեսական հիմնավորումները:

Պատի կառուցումը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո: Կորբանն ընդգծել է, որ դա Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Իգոր Կոլոմոյսկու նախագիծն է.

«Տվյալ նախագծի առաջադրանքը մեր երկրի դեմ ագրեսիա ձեռնարկած երկրի կողմից ֆիզիկական ներթափանցման բացառումն է: 6 ամսում կարելի է իրագործել այդ նախագիծը:

Նախագիծը նախատեսում է Ռուսաստանի հետ 1920 կիլոմետրանոց սահմանի ողջ երկայնքով անցկացնել մետաղական ցանկապատ՝ մեծ ամրություն ունեցող պողպատից ու փշալարից, որի միջով կանցնի էլեկտրական հոսանք: Պատի կառուցումը նախատեսված է Դոնեցկի, Խարկովի ու Լուգանսկի մարզերում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս