Բառոզուն Ռուսաստանին կոչ է արել կառուցողական երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Վրաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել կառուցողական երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ և քայլեր ձեռնարկել հակամարտության ապաէսկալացման ուղղությամբ.
«Ես Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ խոսել եմ Պորոշենկոյի հետ, և նա ասաց, որ մեծապես մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ես ցանկանում եմ դիմել Ռուսաստանին, որ նա կառուցողական երկխոսություն սկսի Ուկրաինայի հետ և կոնկրետ քայլեր ձեռնարկի հակամարտության ապաէսկալացման ուղղությամբ»: