Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը սխալ է համարում 2003 թվականին Իրաքում ռազմական կամպանիա անցկացնելը

France Inter հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հայտարարել է, որ սխալ է գործել՝ ժամանակիան աջակցելով 2003 թվականին Իրաքում ռազմական կամպանիա անցկացնելու գաղափարին. «Ես սխալվեցի, երբ քվեարկեցի Իրաքում պատերազմի օգտին»:

Սրանից օրեր առաջ էլ Քլինթոնն իր նոր «Բարդ ընտրություններ» գրքի բովանդակության հետ ծանոթացած լրագրողների հետ զրույցում ներողություն էր խնդրել նրա համար, որ 2002 թվականին, երբ նա սենատոր էր, Կոնգրեսում քվեարկել է Իրաք ամերիկյան զորքեր մտցնելու թույլտվության օգտին. «Ես միակը չեմ, ով սխալվել է: Եվ, այնուամենայնիվ, ես սխալ գործեցի: Եվ դա ակնհայտ է»:

Քլինթոնի նոր գիրքը վաճառքում է հայտնվել հունիսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս