Ամերիկյան Vella Gulf հածանավը լքել է Սև ծովի ջրատարածությունը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Vella Gulf հածանավը, որը հագեցած է Aegis հակահրթիառային պաշտպանության համակարգով, լքել է Սև ծովի ջրատարածությունը՝ մեկնելով դեպի Նորֆոլկի ռազմածովային բազա (Վիրջինա նահանգ):
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատարության մամլո ծառայությունը: Vella Gulf-ի հիմնական առաքելությունը կայացել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների ու եվրոպական գործընկերների հետ փոխգործակցելում:
Նավի անձնակազմը հունիսի 10-ից շփման մեջ է եղել Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ: Առաջիկա օրերին Սև ծով կմտնի ՆԱՏՕ-ի երկու հետախուզանավ՝ իտալական Elettra և ֆրանսիական Dupuy de Lome նավերը: