«Էդ ի՛նչ դուրս տվեցիր»,- Նազարբաևին ասել է Սերժ Սարգսյանը. «Իրատես դե ֆակտո»
«Աստանայում տեղի ունեցածը դեռ շարունակում է քննարկումների ծիրում մնալ, իսկ մինչ այդ հետաքրքիր մի մանրամասն հայտնի դարձավ մեզ»,- գրում է «Իրատես դե ֆակտո» թերթը՝ ավելացնելով. «Ճիշտ է, Սերժ Սարգսյանն անմիջապես չի արձագանքել ալիևյան նամակի նազարբաևական ընթերցմանը, սակայն հարցը դրանով չի սահմանափակվել:
Ավելի ուշ քննարկումների ավարտից հետո, Հայաստանի նախագահը մոտեցել է Ղազախստանի «խանին» և համարյա հետևյալ հանգով ասել. «Էդ ի՛նչ դուրս տվեցիր»:
Մեր աղբյուրները, սակայն, չեն մանրամասնում, թե ինչ պատճառաբանություն է ներկայացրել Նազարբաևը: Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, որ անմիջապես չի արձագանքել, քանի որ չի ցանկացել շոուի մասնակից դառնալ»։
Ամբողջությամբ կարդացեք «Իրատես դե ֆակտո»-ի այսօրվա համարում։