Բաժիններ՝

Ադրբեջանում իր գործունեությունն է սկսել Բռնությունների դեմ կենտրոնը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտին կից ստեղծված Բռնություններին դիմադրելու կենտրոնի առաջին աշխատանքային նիստը:

Նիստին մասնակցել են քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, քաղբանտարկյալների ընտանիքի անդամներ ու նախկին քաղբանտարկյալներ: Նիստն անցկացվել է մամուլի համար դռնփակ պայմաններում:

Կենտրոնի հիմնադիր Լեյլա Յունուսը գործակալությանը հայտնել է, որ Բռնություններին դիմակայելու կենտրոնն իր գործունեության ժամանակ կիրառում է նախկին ԽՍՀՄ-ի իրավապաշտպան, այլակարծ կառույցների աշխատանքային մեթոդները:

Քննարկումներն ու ընդունված որոշումները՝ ներառյալ գործողությունների պլանը, մատչելի չեն լինի ԶԼՄ-ների համար: Միջոցառումների ու ակցիաների անցկացման մասին տեղեկատվություն կներկայացվի միայն դրանց տեղի ունենալուց հետո:

Հրապարակման ենթակա չէ նաև կենտրոնի անդամների կազմն ու անունները: Կենտրոնի պայքարի հիմնական ուղղություններն են հանդիսանալու քաղբանտարկյալների ազատ արձակումը, քաղաքական դրդապատճառներով քաղաքացիներին հետապնդելը դադարեցնելը և այլն:

Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսը Բռնությունների դեմ կենտրոնի ստեղծման մասին հայտարարել էր հունիսի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս