Յացենյուկը հանձնարարել է հարկադիր վերաբնակների համար ստեղծել տվյալների միասնական բազա
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարաչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է հարկադիր վերաբնակների համար ստեղծել տվյալների միասնական բազա, ուր նրանք կկարողանան տեղեկատվություն ստանալ ժամանակավոր կեցության ու աշխատանքի մասին:
Յացենյուկի խոսքերով՝ իշխանությունները պետք է մշակեն երկարաժամկետ ռազմավարություն, քանի որ ցայժմ ամեն ինչ արվել է միայն ժամանակավոր հենքով, ինչն առնչվել է միայն Ղրիմի հարկադիր վերաբնակներին.
«Ներկայումս հասկանալի է դարձել, որ հարցը չի լուծվի կարճաժամկետ հեռանկարում: Դրա համար էլ եկեք շուտափույթ ստեղծենք տվյալների միասնական բազա, որպեսզի մարդը կարողանա տեղեկատվություն ստանալ, թե որ շրջանում իր համար կա ժամանակավոր բնակատեղի, աշխատանքի տեղավորվելու ու երեխաներին դպրոց տանելու հնարավորություն»: