Բաժիններ՝

Օբաման խորապես հիասթափված է, որ երկրում անհնար է դարձել հրաձգային զենքի շրջանառության սահմանափակումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոր հիասթափություն է հայտնել՝ կապված հրաձգային զենքի շրջանառությունը սահմանափակող ամեն տիպի միջոցների ընդունման հարցում Վաշինգտոնի անկարողության հետ:

Օբաման կարծում է, որ ժամանակն է, որ ամերիկյան հասարակությունը կատարի արժեքների վերագնահատում, քանի որ բոլորի համար նորմա է դարձել երկրում առկա բռնությունը: Մեկնաբանելով Օրեգոնի նահանգի միջնակարգ դպրոցում աշակերտի զոհվելը՝ Օբաման հայտարարել է, որ աշխարհի մեկ այլ վայրում հնարավոր չէ ականատես լինել նման տեսարանի:

Օբաման կարծում է, որ քանի դեռ հասարակական գիտակցությունում չի իշխում փոփոխությունների անհրաժեշտությունը, զենքի լոբբին կգերակայի ԱՄՆ-ի կոնգրեսում: Օբաման ցավով է նկատել, որ ներկա դրությամբ անհնար է Կոնգրեսով անցկացնել զենքի շրջանառությունը քիչ թե շատ սահմանափակող որևէ օրինագիծ, ինչի համար իրենք բոլորը պետք է ամոթ ապրեն:

2013 թվականին Օբաման փորձեց Կոնգրեսին համոզել, որ անհրաժեշտ է սահմանափակել զենք կրելը, սակայն նրա այդ փորձը ձախողվեց Ազգային հրաձգային ասոցիացիայի լոբբիի ճնշման հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս