2013 թվականին Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ զենք է վաճառել, քան՝ Ադրբեջանին
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին ռուսական կողմը շարունակել է էական քանակությամբ ռազմական տեխնիկա ու սպառազինություն մատակարարել Հայաստանին ու Ադրբեջանին:
Այս մասին են վկայում ՄԱԿ-ի սովորական սպառազինության ռեգիստրին Ռուսաստանի ներկայացրած տվյալները: Դրանք վկայում են, որ Ռուսաստանը 2013 թվականին Հայաստանին ավելի շատ է զենք վաճառել, քան՝ Ադրբեջանին:
Հաշվետու ժամանակահատվածում Մոսկվան Բաքվին մատակարարել է 10 տանկ, 10 հետևակի մարտական մեքենա, 438 տարբեր տիպի հրետանային սարքեր, ինչպես նաև 25 մարտական ուղղաթիռ:
Միևնույն ժամանակ Երևանին վաճառվել է 35 տանկ, 110 հետևակի մարտական մեքենա, 50 հրթիռային համազարկի կրակային համակարգեր և 200 տարբեր նշանակության հրթիռներ: