Բառոզուն մեկնում է Մոլդովա, Վրաստան ու Ադրբեջան
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի այցը դեպի Մոլդովա, Վրաստան ու Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օյա Արենկիլդե Հանսենը:
Նրա խոսքերով՝ Բառոզուն հունիսի 11-ին այցելում է Մոլդովա, հունիսի 12-ին՝ Վրաստան: Հանսենն ընդգծել է, որ այցի հիմնական նպատակը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին Մոլդովայի ու Վրաստանի քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին ԵՄ-ի օգնության ընդգծումն է:
Բառոզուն հունիսի 11-12-ին հանդիպելու է Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի, նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի ու խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանի հետ: Վրաստանում Բառոզուն հանդիպումներ կունենա այդ երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու ու նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:
Հունիսի 14-ին Բառոզուն կայցելի Ադրբեջան և կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մոլդովան ու Վրաստանը պլանավորել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հունիսի 27-ին: