Բաժիններ՝

Visa քարտերի քանակը Հայաստանում մյուսներից արագ է աճել

2014 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19-ը տրամադրել կամ սպասարկել են վճարային քարտեր: Ընդ որում, 19 առևտրային բանկերն էլ անդամակցում են ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգին:

Քարտերի սպասարկման նպատակով հաշվետու ժամանակահատվածում տեղադրվել են 42 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2014 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել են 1297:
Առևտրային բանկերի կողմից տեղադրված POS-տերմինալների ընդհանուր քանակը եռամսյակի ընթացքում ավելացել է 155-ով` կազմելով 6989:
Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 1.6 մլն (նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 3%-ով): Մասնավորապեսª ԱրՔա քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ գրեթե չի փոփոխվել` կազմել է 565 հազար: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 4%-ով և կազմել 1.0 մլն: Այդ թվում` VISA-ն ավելացել է 4%-ով և կազմել 677 հազար, իսկ MasterCard-ը` 1%-ով և կազմել 304 հազար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս