Բաժիններ՝

Քանի ժամ է պետք աշխատել

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան հաճախ ես հանգստանում, այնքան ավելի արդյունավետ ես աշխատում: Շվեյցարացի վիճակագիրները պարզել են` ամենաքիչը աշխատում են Արևմտյան Եվրոպայում, իսկ ամենաշատը` ասիական քաղաքներում:

1. Փարիզի բնակիչներն աշխատում են շաբաթական 35 ժամ, այսինքն` տարեկան 1480 ժամ:

2. Լոնդոնաբնակներն աշխատում են տարեկան 1782 ժամ:

3. Լյուքսեմբուրգի բնակիչներն աշխատավայրում են անցկացնում տարեկան 1725 ժամ:

4. Սեուլում աշխատանքային շաբաթը կազմում է 50,2 ժամ, իսկ աշխատանքային տարին 2317 ժամ է:

5. Սեուլին են հետևում Հոնկոնգը, Մումբայը, Տայբեյը և Դելին:

6. Ասիայում, ի տարբերություն Եվրոպայի, ուր հաստատվել է աշխատանքային հնգօրյակ, շատերն աշխատում են շաբաթական 6 օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս