Մաքսիմ Թադևոսյանը հունիսի 16-ից կզբաղեցնի Rambler&Co-ի փոխտնօրենի պաշտոնը
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/pic_c44ea5c5f303023b5af7ab28a3595470.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ից Rambler&Co-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու է Մաքսիմ Թադևոսյանը, ով ավելի վաղ գլխավորել է Progression գովազդային գործակալությունը: Այս մասին հայտարարել է Rambler&Co-ի PR տնօրեն Սոֆյա Իվանովան:
Նրա հաղորդմամբ՝ Թադևոսյանը պատասխանատու է լինելու Rambler&Co-ի միասնական կոմերցիայի, միասնական մարքեթինգային ռազմավարության ներդրման համար: Թադևոսյանը հայտարարել է, որ որոշում է ընդունել լքել գործակալական բիզնեսը, սակայն Rambler&Co-ին միանալու որոշումը հեշտ չի տրվել իրեն:
Թադևոսյանը մանրամասնել է, որ այդ որոշումն ընդունելիս վճռորոշ գործոն են հանդիսացել ընկերության պլաններն ու դինամիկան: