Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով տուժել է մոտ 50.000 մարդ
Բրազիլական El Nacional պարբերականի փոխանցմամբ՝ Բրազիլիայի Պարանա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ: Այդ նահանգի կենտրոն Կուրիտիբա քաղաքն ընդգրկվել է այն քաղաքների թվում, որոնցում անցկացվելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, որը մեկնարկում է 3 օրից:
Պարանայի կառավարությունը հայտարարել է, որ ջրհեղեղի հետևանքով տուժել է 48.000 մարդ, որոնք գերազանցապես բնակվում են նահանգի կենտրոնական հատվածում: Կուրիտիբայում նույնպես գրանցվել են տեղատարափ անձրևներ, սակայն հաջողվել է խուսափել ուժգին ավերածություններից:
Կուրիտիբայի մարզադաշտում առաջին հանդիպումն անցկացվելու է հունիսի 16-ին, ուժերը չափելու են Նիգերիայի ու Իրանի հավաքականները: Հունիսի 23-ին այնտեղ անցկացվելու է Իսպանիայի ու Ավստրալիայի հանդիպումը, իսկ հունիսի 26-ին՝ Ռուսաստանի ու Ալժիրի հանդիպումը: