Բաժիններ՝

Արմեն Ալավերդյանը՝ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության միացումը սուպերնախարարություն կոչելու մասին

«Չափազնացված են այդ պատկերացումները: Այժմ գործառույթները հստակեցվում են՝ հարկային մարմիններն իրենց գործով, մաքսային մարմիններն իրենց գործով, բյուջետային գործընթացն իր մասով: Այսինքն՝ դա չափազանցված է, դա մեր հայկական իրականության երևակայության արդյունք է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ պատասխանելով այն մեղադրանքներին, թե ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության միացման արդյունքում ստեղծվել է գերկառույց, սուպերնախարարություն:

Ըստ նրա, օգտագործելով փորձը, կենտրոնացված աշխատելը պետք է օգուտ տա: Ա. Ալավերդյանը նշեց, որ ՀՀ-ն փոքր երկիր է, իսկ նման երկրներն այդքան գերատեսչություններ չունեն:

Հարցին՝ իսկ աշխատակազմը կրճատվելո՞ւ է, փոխնախարարը պատասխանեց. «Առանձին փոքրացումներ, կրճատումներ հնարավոր են, բայց ընդհանուր ինչո՞ւ պետք է փոքրանա: Ծառայություն մատուցողները, ասենք՝ կադրերի 3 բաժին կար, կդառնա մեկը, բայց դա չի ազդի հարկային կամ ֆինանսների նախարարության այն ստրաբաժանումների վրա, որոնք իրենց գործառույթները պետք է շարունակեն»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս