Հակառակորդը մեքենայով է մոտեցել դիրքերին… ինչ է իրականում եղել Երասխի հենակետերում. Yerkir.am
Չնայած ադրբեջանական կողմի լռությանը` ամենայն հավանականությամբ, հակառակորդը նույնպես կորուստներ է ունեցե հունիսի 5-ին Երասխ գյուղին հարող հայադրբեջանալկան զորքերի շփման գծի միջադեպի օրը, որի ժամանակ, հիշեցնենք, զոհվեցին երկու հայ պայմանագրային զինծառայողները’ Անդրանիկ Եղոյանն ու Բորիս Գասպարյանը…
Հենակետերում հակառակորդի կրակը սկսվելուն պես մի շարք հետաքրքրված ու զինվորականներին միշտ օգնելու պատրաստ գյուղացիներ, ովքեր շատպել են հայկական հենակետերի ուղղությամբ, Yerkir.am-ին մի քանի ուշագրավ մանրամանսեր պատմեցին:
Ըստ ականատեսների պատմածի’ երբ արդեն տեւական ժամանակ հակառակորդը չի դադարեցնում դիպուկահար կրակոցները, հայ դիրքապահները սկսում են պատասխան կրակ արձակել’ հակառակորդին զսպելու համար:
Ականատես գյուղացիները պատմեցին նաեւ, որ հայ զինվորականները նկատում են, որ հայկական դիրքերից մոտ 300-350 մետր հեռավորությամբ ամենագնաց է կայանված:
Նկատել են նաեւ, որ Հակառակորդի դիքերի տարբեր հենակետերից դեպի ամենագնացն են շտապում հակառակորդի դիպուկահարները’6-7 հոգի’ մինչ միջադեպի օրն ու դրանից հետո շփման գծի այդ հատվածում երբեւիցե չնկատված մարտական հանդերձանքներով:
Մանրամասներն` այտսեղ