Վրաստանի զինված ուժերի վաշտն այսօր կմեկնի ԿԱՀ
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/Georgian_Army.jpg)
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի վաշտն այսօր կմեկնի ԿԱՀ: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ը: Վրացական վաշտը ԿԱՀ է մեկնում վեցամսյա խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Առաքելությունը ՄԱԿ-ի բանաձևին համաձայն իրականացնում է ԵՄ-ը:
Փետրվարին ԵՄ-ը դիմել էր Վրաստանին՝ խնդրելով մասնակցել ԿԱՀ-ում պլանավորված խաղաղապահ առաքելությանը: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը պաշտոնական հրավերը հղել էր Վրաստանի արտգործնախարարի անունով: Վրաստանի կառավարությունն էլ աջակցել է դրան: