Բաժիններ՝

«Բարձր սակագները հարված են ողջ տնտեսությանը»

«Մեր ենթակառուցվածքները շատ հին են, լուրջ ներդրումներ չեն կատարվել գեներացնող հզորություններում, հիմա դրանք փրկելու համար հարկավոր է կատարել լուրջ ներդրումներ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԵՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Ըստ նրա՝ մինչև 2016 թ. ՀՀ էներգետիկ հզորություններից մոտ 1000 մեգավատտ պետք է շահագործումից դուրս գա, իսկ նոր հզորությունների շարքում նախատեսվում էր նոր ատոմակայանը, որը, սակայն, կարելի է ասել, որ չի լինելու, և մեր էներգետիկ համակարգն առաջիկայում կարող է կանգնել լուրջ դեֆիցիտի առաջ:

Եղիազարյանի խոսքով՝ ՀԷՑ-ի սեփականատեր «ԻՏԵՌԱ ՌԱՕ»-ն լուրջ խնդիրներ ունի նաև ՌԴ-ում, վնասով է աշխատում և դասվում է այն ընկերությունների շարքին, որոնց չեն կարող չանդրադառնալ միջազգային պատժամիջոցները:

Նա նշեց, որ ՀԷՑ-ը, ըստ հաշվետվությունների, նույնպես տարիներ շարունակ վնասով է աշխատում:

Ա.Եղիազարյանի դիտարկմամբ, ՀՀ-ում էներգետիկ սակագները չի կարելի համարել աշխարհի մակարդակով ամենաբարձրերից մեկը, բայց եթե դիտարկենք, թե միջին աշխատավարձով մարդը որքան կարող է էլեկտրաէներգիա ձեռք բերել, ստացվում է՝ ամսական 4000 կվտ/ժամ էներգիա, որը շատ ցածր ցուցանիշ է:

«Էներգետիկան տնտեսության ողնաշարն է, դրանով է պայմանավորվում մրցունակությունը և, բնականաբար, բարձր սակագները հարված են ողջ տնտեսությանը, արդյունաբերական սուբյեկտներին»,- նշեց Ա.Եղիազարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս