TANAP գազատարն իր ողջ հզորությամբ կսկսի գործել 2026 թվականին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Անդրանատոլիական» գազատարը (TANAP), որը կոչված է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելուն, շահագործման կհանձնվի 2018 թվականի կեսին:
Այս մասին Բաքվում Caspian Oil and Gas-2014 միջազգային 21-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ադրբեջանական SOCAR-ի առաջին փոխնախագահ Հոշբախտ Յուսիֆզադեն: Նրա խոսքերով՝ TANAP գազատարն իր ողջ հզորությամբ կսկսի գործել 2026 թվականին, երբ խողովակաշարով տարեկան կմատակարարվի 31 միլիարդ խորանարդ մետր գազ:
Սկզբնական փուլում TANAP-ի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է լինելու Թուրքիայի համար, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար: