Հեղուկացված գազի ներկրմանը խոչընդոտում է Թուրքիայի դիրքորոշումը. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խորհրդարանում հայտարարել է, որ Ուկրաինան Թուրքիայի հետ դեռ չի պայմանավորվել Բոսֆորի միջոցով հեղուկացված գազի տարանցման մասին:

Յացենյուկի խոսքերով՝ Բոսֆորի միջոցով ուկրաինական տերմինալներ հեղուկացված գազի մատակարարման նախագծերի իրագործումը բարդացնում է տվյալ հարցում Թուրքիայի անորոշությունը.

«Մեծ ցավով նշեմ, որ չի լուծվել հիմնական խնդիրներից մեկը, ինչպես անցնել Բոսֆորով: Ես խոսել եմ Թուրքիայի վարչապետի հետ և խնդրել եմ, որ մենք դիտարկենք Բոսֆորի նեղուցով հեղուկացված գազի փոխադրման հնարավորությունը: Դեռ պատասխան չկա»:

Յացենյուկը հավելել է, որ Ուկրաինան դեռ չի լուծել հեղուկացված գազի տարանցման հարցը, շատ բարդ կլինի հեղուկացված գազի տերմինալի կառուցումը:

Տեսանյութեր

Լրահոս