Պուտինը նույնքան ուղղափառ է, որքան ես՝ սպիտակ արջ. Սաակաշվիլի

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի թշնամին է:

Սաակաշվիլին ընդգծել է, որ Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք աջակցում են անջատողականներին ու Ուկրաինա գործուղված չեչեն զինյալներին, հանդիսանում են իրենց հայրենիքի դավաճաններ.

«Կան մարդիկ, որոնք ողջունում են Կադիրովի ուղարկած չեչեն մարդասպաններին: Այդ մարդիկ Ուկրաինայի դավաճաններն են: Թող նրանք մեկնեն Ռուսաստան: Ուկրաինան չպետք է իր տարածքը զիջի օտարազգիներին: Պետք է հստակ հասկանալ, որ դուք չունեք այլընտրանք»:

Սաակաշվիլին դատապարտել է Պուտինի արած այն հայտարարություն, որ «մենք բոլորս սլավոն ենք, մենք բոլորս ուղղափառ ենք»: Սաակաշվիլին հիշեցրել է, որ ուղղափառությունը Վրաստանում տարածվել է դեռևս 4-րդ դարից, և երբ ռուսական բանակը մտել է Վրաստան, սկսել է թալանել ու կործանել վրացական եկեղեցիները.

«Պուտինը նույնքան ուղղափառ է, որքանով որ ես սպիտակ արջ եմ: Պուտինը թշնամի է»:

Տեսանյութեր

Լրահոս