ԱՄՆ-ն այս տարի կրկնակի կրճատել է ադրբեջանական նավթի ներկրումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն այս տարվա հունվար-մարտին Ադրբեջանից ներկրել է 1.05 միլիոն բարել նավթ: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ-ն Ադրբեջանից ներկրել էր 2.08 միլիոն բարել նավթ:

Այս մասին նշված է ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության պետական վարչության (EIA) տարածած հայտարությունում: 2013 թվականին ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ Ադրբեջանից ներկրել է 10.41 միլիոն բարել նավթ, իսկ 2012 թվականին՝ 8.83 միլիոն բարել նավթ:

Ադրբեջանական նավթը հիմնականում արտահանվում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով, որով այն հասցվում է Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ: Բացի այդ, ադրբեջանական նավթն արտահանվում է «Բաքու-Սուփսա» (Վրաստան) և «Բաքու-Նովոռոսիյսկ» (Ռուսաստան) խողովակաշարերով:

Տեսանյութեր

Լրահոս