Բաժիններ՝

Ադրբեջանական բանակում դանակահարության դեպք է գրանցվել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի զինվորներից մեկը դանակահարել է իր ծառայակցին: Միջադեպը գրանցվել է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում:

Զինծառայող Թուրալ Ալովսեթօղլու Բայրամովը վիճաբանել է իր ծառայակից Մահիր Յաղուբօղլու Ռուստամովի հետ, որի ժամանակ էլ դանակահարել է նրան: Վիրավոր զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս