«Իրենց գործընկերոջը չաջակցե՞ն». «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Այսօր լինելու է ԱԺ նախագահի ընտրությունը: Բացի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջադրումից, ինքնառաջադրվեց նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Թե ինչ էր նշանակում պարոն Բագրատյանի այդ քայլը՝ իմանալով, որ ընդդիմադիր ուժերը որոշել են բոյկոտել ԱԺ նախագահի ընտրությունը՝ Aravot.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսպես մեկնաբանեց.

«Հրանտ Բագրատյանը, ճիշտ է, ՀԱԿ խմբակցության անդամ է, բայց նաև առանձին կուսակցության լիդեր է և իրավունք ունի ինքնուրույն առաջադրվել: Նա եղել է ՀՀ վարչապետ, իր քաղաքական կարիերայի համար շատ ցանկալի է, որ լինի նաև ԱԺ նախագահ: Շատ բնական է Բագրատյանի նպատակը: Իսկ ՀԱԿ-ը, որ չի աջակցելու Բագրատյանին՝ ես դա չգիտեմ: Իրենց գործընկերոջը չաջակցե՞ն: Գուցե փոխեն իրենց կարծիքը և աջակցեն…»:

Ազատ Արշակյանի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է ՀԱԿ-ը, իմանալով, որ Հրանտ Բագրատյանը դրել է իր թեկնածությունը՝ չսատարի նրան. «Իրենք եթե գործընկերներ են, պետք է համագործակցեն: Անհասկանալի է այն իրավիճակը, երբ գործընկերներն իրարից անկախ գործունեություն են ծավալում, իրար չեն աջակցում: Եթե դրա մեջ ինչ-որ խաղ չկա, ուրեմն անհասկանալի է»:

Կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս