Կենտրոում ջրամատակարարումը դադարեցվելու է
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 9-11 փ.-ների, Հերացի փ., Մյասնիկյան պող. 2, 4 համարների, Չարենցի 1-ին նրբ. և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: