Այս տարի Հայաստանից հեռացել է 23.6 հազար մարդ. «Ժողովուրդ»
«Այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 23 հազար 621 մարդ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացել է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 186 հազար 493 մարդ և ժամանել՝ 164 հազար 807-ը։
Բացասական մնացորդը կամ արտազաղթածների թիվը՝ 21 հազար 686 մարդ։ Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 4 հազար 832 և վերադարձել՝ 2 հազար 897 մարդ, բացասական մնացորդը՝ 1935 հոգի։
«Նշենք, որ Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով, գերազանցապես՝ Բագրատաշենի .ու Բավրայի անցակետերով», – գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։