Պենտագոնը ՌԴ-ի մարտական ավիացիային մեղադրել է Ուկրաինայի օդային սահմանը խախտելու մեջ
BBC-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեկ քանիցս թռչել են Ուկրաինայի օդային տիրույթում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ միջադեպերը գրանցվել են սահմանամերձ շրջաններում:
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հետախուզական արբանյակները ֆիքսել են Ուկրաինային սահմանակից ռուսական շրջաններում ռուսական մարտական ավիացիայի խմբավորումների ընդլայնում: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 24-ին հայտարարել է Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժությունների սկսման մասին: