Աղվան Հովսեփյանը վաճառել է ռեստորանի իր մասնաբաժինը. «Հրապարակ»
««Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատեր Կարեն Գևորգյանը և նրա ռեստորանի 50 տոկոսի փայատեր Աղվան Հովսեփյանն ամիսներ առաջ լուրջ հակասություններ ունեին»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Հովսեփյանն իր խնամու՝ Գարեգին Նուշիկյանի անվամբ էր ձևակերպել փայաբաժինը և, բանավոր պայմանավորվածությամբ, պետք է մոտ 1,5 միլիոն դոլարի ներդրում կատարեր, սակայն հիմնականում չէր արել, ինչի պատճառով Ձորի Կարիկի ֆինանսական վիճակը վատացել էր: Մոտ 1 շաբաթ առաջ ռեստորանը վաճառվել է ծնունդով աշտարակցի, Ռուսաստանում բիզնես ունեցող մի երիտասարդի՝ Լևոն անունով»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։