Բաժիններ՝

Սիրիայի արտգործնախարարին հոսպիտալացրել են Լիբանանում. Al Arabiya

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմին տեղափոխել են Բեյրութ՝ Ամերիկյան համալսարանին կից բժշկական կենտրոն: Այս մասին հեռուստաալիքին հայտնել են նրա լիբանանյան աղբյուրները: Պաշտոնապես այդ տեղեկատվությունը չի հաստատվել:

Նաև չի հաղորդվել, թե ինչու են հոսպիտալացրել 73-ամյա քաղաքական գործչին: Հայտնի է միայն, որ նախորդ ամիս Մուալեմը դարձյալ որոշ ժամանակով գտնվել է տվյալ բուժհիմնարկում՝ կապված կորոնար զարկերակների հետ ունեցած խնդիրների հետ:

Սիրիական SANA լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ Մուալեմը մարտի 15-ին սրտի պլանային վիրահատության է ենթարկվել Բեյրութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս