Բաժիններ՝

Բայդենը խոստացել է օգնել Ուկրաինային՝ դիմակայելու համար «նվաստացուցիչ սպառնալիքին»

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր Կիևում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ուկրաինային՝ նվազեցնելու համար Ռուսաստանից էներգակիրների ներկրման հարցում ունեցած կախվածությունը:

Դրա հետ մեկտեղ Բայդենը խոստովանել է, որ դրան հասնելու համար կպահանջվի ոչ քիչ ժամանակ: Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնն աջակցում է Կիևին՝ «նվաստացուցիչ սպառնալիքին» դիմակայելու նրա ձգտման հարցում: Բայդենը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը:

Բայդենն ուկրաինացի քաղաքական գործիչներին նաև կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ՝ ընդգծելով, որ նրանց մոտ այժմ ստեղծվել է իսկապես միասնական երկիր ստեղծելու պատմական հնարավորություն: Ջո Բայդենը Կիև է ժամանել երեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս