Եվ դո՞ւ Հովիկ. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը պետական գերատեսչությունների ղեկավարների և գործարարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել է գործարար միջավայրի բարելավման հարցեր։
ՀՀ բոլոր վարչապետները, որպես կանոն, այդ պաշտոնը ստանձնեյուց հետո սկսում են գործարար միջավայրը բարելավելու, փոքր և միջին բիզնեսին աջակցելու մասին հայտարարություններ անել, նմանատիպ խորհրդակցություններ բոլորն էլ անց են կացրել։
Հարկ է նկատել, որ շատ կարճ ժամանակաշրջանի համար դա որոշակի ոգևորություն առաջացրել է, բայց ամեն ինչ ավարտվել է նրանով, որ շատ շուտով փոքր ու միջին բիզնեսը հայտնվել է ավելի ծանր վիճակում, իսկ մեծ ու «գերմեծ» բիզնեսը ավելի է հզորացել ու կենտրոնացրել իր ձեռքում տնտեսությունը։ Ինչ կլինի այս անգամ, կերևա շուտով։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։