Վարդան Ղուկասյանը ընթերցել է իր մեղայականը. «Առավոտ»

«Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խռով լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ճրագալույցի Սուրբ պատարագ էր անցկացնում իր ու եղբայրների կողմից վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցում, այս տարի նա մասնակցեց Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում անցկացվող պատարագին»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով.

«Ականատեսների պատմելով, ժամը 10-ի սահմաններում, երբ իրենք ծնկաչոք աղոթում էին, հանկարծ լսել են Վարդան Ղուկասյանի ձայնը, որը, կանգնելով Տեր Թաթուլի կողքին, ապաշխարողներին հորդորել է. «Քանի որ ես ինձ ամենամեղավորն եմ համարում, թույլ տվեք այսօր ես ընթերցեմ մեղայականը» ու իր երգեցիկ, հզոր ձայնով սկսել է աղոթքը: Հավատացյալների պատմելով, Վարդան Ղուկասյանի Յոթ Վերք եկեղեցի մտնելը, բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Լսելով նրա զրնգուն ձայնը` ծնկի եկածները մեկ մյուսին ասել են. «Վայ, Վարդանը եկավ»: Ի դեպ, նա եկեղեցի միայնակ չէր եկել, այլ իր տղայի ու շրջապատի հետ: Հավատացյալներին, թերևս, ամենաշատ ոգևորել է այն, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն ու Վարդան Ղուկասյանը այդ սուրբ օրով հաշտվել են»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս