ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք անվտանգության գագաթաժողովին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Մոսկվայում ամեն տարի անցկացվող միջազգային անվտանգության կոնֆերանսին, որը կազմակերպվում է Ռուսաստանի ՊՆ-ի միջազգային գործընկերների հետ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: ՌԴ ՊՆ-ը մտադիր է այդ կոնֆերանսն անցկացնել մայիսի 23-24-ին: Անտոնովի խոսքերով՝ այս տարի կոնֆերանսի գլխավոր թեմաներից մեկը հանդիսանալու են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Աֆղանստանի վերջին իրադարձությունները:
Բացի այդ, մասնակիցները քննարկելու են նաև հետխորհրդային երկրներում, այդ թվում նաև Ուկրաինայում «գունավոր հեղափոխությունների» նախագծերը: Անտոնովը հավելել է, որ ներկա դրությամբ ավելի քան 40 երկիր ու միջազգային կառույց հաստատել են իրենց մասնակցությունը կոնֆերանսին: