Բաժիններ՝

Մանկատան սանը հայտնվել է դրսում. ԳԱԼԱ

«Զատիկ» մանկատան սան Մարիամ Մանուկյանի համար այսօրը հիշարժան է: Նա եւ ուրախ, եւ միեւնույն ժամանակ տխուր է: Մարիամն այսօր նշում է իր ծննդյան 18-ամյակը, իսկ տխուր է, որովհետեւ մանկատանը մնալ այլեւս չի կարող:

Մարիամը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում պատմել է, որ «Զատիկ» մանկատուն տեղափոխվել է մոտ երկու ամիս առաջ, իսկ մինչ այդ «բնակվել» է ՀՕՖ-ում: «Հիմա արդեն լրացել է այդ ժամանակահատվածը, ու հիմա ով էր ինձ այդտեղ բերել է, իրան էլ պետք է ինձ տան, որ տանի, որովհետեւ իրանք չեն կարող ինձ այստեղ պահել, օրենքն է այդպես ասում»-, պատմեց մանկատան սանը: Մարիամի խոսքով՝ մանկատան տնօրինությունը իրեն մինչեւ երեքշաբթի ժամանակ է տվել բնակության վայր գտնելու համար: 18-ամյա աղջիկը հայտնվել է անելանելի իրավիճակում, հարազատներ չունի եւ հիմա չգիտի, թե ինչպես է դասավորելու իր կյանքը: «Միակ հարազատս քույրս է, մայրս չորս ամիս առաջ է մահացել, հիմա միայն քրոջս հետ եմ, ուղղակի իմ քույրս պետք է իրա ամուսնու մոտ գնա Ֆրանսիա, հիմա այստեղ է, բայց իրա փաստաթղթերն է կարգավորում, որ շուտ գնա: Ինքն էլ այստեղ տուն չունի, իրա ամուսնու քեռու տանն է, մի ձեւ ապրում են»,- ասել է Մարիամը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս