Բաժիններ՝

Փաստաբանական դպրոցի տնօրեն է նշանակել Սիմոն Բաբայանը

Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Ըստ Փաստաբանական դպրոցի կանոնադրության նիստին մասնակցել են վեց անդամից բաղկացած Խորհրդի 5 (հինգ) անդամները` Արա Զոհրաբյանը (Խորհրդի նախագահ), Լյուդվիգ Դավթյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Հակոբյանը և Հերիքնազ Տիգրանյանը: Նիստի ընթացքում քննարկվել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու և նոր տնօրեն նշանակելու հարցերը: Նիկոլայ Բաղդասարյանը պնդել է իր հրաժարականի դիմումը և հայտնել, որ այլ գործերով անձնական ծանրաբեռնվածության պատճառով է ցանկանում ազատվել դպրոցի տնօրենի պաշտոնից: Նիկոլայ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանին և խորհրդի անդամներին՝ համատեղ աշխատելու համար:

Արա Զոհրաբյանը առաջարկել է Դպրոցի նոր տնօրեն նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Սիմոն Բաբայանին, ով հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու և ունի ուսումնական գործընթաց ղեկավարելու հարուստ փորձ: Դպրոցի խորհրդի նախագահն առաջարկել է Դպրոցի երկու ծրագրերի պատասխանատու սահմանել Նիկոլայ Բաղդասարյանին, նկատի ունենալով այն, որ այդպիսի ցանկություն է հայտնել նա և այդ ծրագրերից տեղյակ լինելով կարող է ծրագրերը հասցնել իրենց ավարտին։ Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին հայտնել է, որ Սիմոն Բաբայանը առավել որակով է կազմակերպելու փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացը, քանի որ ունի փորձ մանկավարժական ոլորտում: Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բաղդասարյանին վերջին երկու տարիներին կատարած արդյունավետ աշխատանքի համար և հարցերը ներկայացրել է քվեարկության: ՀՀ փաստաբանական դպրոցի խորհուրդը միաձայն որոշել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը բավարարել և դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները` լուծելով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը և 2014 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն նշանակել Սիմոն Ալբերտի Բաբայանին: Քվեարկությունից հետո Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել խորհրդից վստահության և պատասխանատու պաշտոնում նշանակելու համար: Խորհրդի նիստից հետո Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Դպրոցի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին:

 ՀՀ փաստաբանական դպրոց 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս