Բաժիններ՝

Պաղեստինյան կողմը չի ցանկանում Իսրայելի հետ բանակցությունների ավարտ

BBC-ի փոխանցմամբ` Պաղեստինի բանակցային պատվիրակության ղեկավար Սաեբ Էրեկատը պնդել է, որ Պաղեստինի կողմից Ժնևյան կոնվենցիայի ստորագրումը չպետք է անդրադառնա Իսրայելի հետ դիվանագիտական շփումների վրա:

Իսրայելը կտրականապես դեմ է հանդես եկել պաղեստինցիների ու Շվեյցարիայի միջև համաձայնագրի վավերացմանը և տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել պաղեստինցիների հանդեպ:

Եվ այնուամենայնիվ, Էրեկատը համոզված է, որ բանակցությունները կշարունակվեն` չնայած կողմերի միջև տարաձայնություններին: Պաղեստինցիները Ժնևյան կոնվենցիայի ստորագրմանը հասնելուն ձգտում են 1989 թվականից:

Այն ժամանակ սակայն Շվեյցարիան պատասխանել էր մերժմամբ` ընդգծելով, որ Արևմտյան ափն ու Գազայի հատվածը չի կարող համարել անկախ երկիր: ՄԱԿ ԳԱ-ն Պաղեստինի ինքնավարությանը կազմակերպությանը կից դիտորդի կարգավիճակ է տվել 2012 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930