ԱՄՆ-ն մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչին

ԱՄՆ-ն մուտքի արտոնագիր չի տրամադրել իրանցի դիվանագետ Համիդ Աբութալեբին, ով պետք է նշանակվեր ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնելուց, միայն նշելով, որ «այդ թեկնածությունը կենսունակ չէր»: Ավելի վաղ լրատվամիջոցները որպես մերժման պատճառ նշել էին դիվանագետ Աբութալեբի հնարավոր մասնակցությունը 1979թ-ին ամերիկացի պատանդների հետ կապված միջադեպին:

Իրանցի դիվանագետի մերժման դեպքը եզակի երեւույթ է համարվում, քանի որ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի տարածքը  ունի հատուկ կարգավիճակ, եւ տարբեր երկրների դիվանագետները խոչընդոտների սովորաբար չեն հանդիպում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930