Բաժիններ՝

Վրաստանի ԱԳՆ-ը հայտնել է երկրի օդային տիրույթի խախտման մասին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 9-ին «Ան-2» տիպի ինքնաթիռը խախտել է Վրաստանի օդային տիրույթը և մի քանի անգամ անցել է Աբխազիայի հետ սահմանի բաժանարար գիծը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքերով՝ նախնական տվյալները վկայել են, որ դա եղել է հետախուզական թռիչք, որի ընթացքում ինքնաթիռն իրականացրել է այն տեղանքի լուսանկարում, որտեղ կենտրոնացած են վրացական զորամասերը:

Զալկալիանին հավելել է, որ Վրաստանի ԱԳՆ-ը մանրակրկիտ ուսումնասիրելու է տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և Վրաստանի օդային տիրույթի խախտման մասին տեղեկատվությունը հատկացնելու է միջազգային կառույցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս