Կասեցվել է իրաքյան նավթի արտահանումը Թուրքիա

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կասեցվել է Իրաքից նավթի արտահանումը Թուրքիա: Այս մասին Անկարայում Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ հայտարարել է Իրաքի նավթի նախարար Քարիմ Լուայբին:

Նա ընդգծել է, որ Թուրքիա իրաքյան նավթի արտահանման կասեցման պատճառն այն է, որ ահաբեկիչները փորձել են պայթեցնել «Քիրքուք-Ջեյհան» խողովակաշարը: Նախարարը հավելել է, որ իրենք ակնկալում են, որ նավթի արտահանումը Թուրքիա կվերսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող մարմնի (EPDK) տվյալներով՝ 2013 թվականին երկրի ներկրած նավթի 21.4 տոկոսը բաժին է ընկել Իրաքին, 15.3 տոկոսը՝ Իրանին, 14.2 տոկոսը՝ Ռուսաստանին: Մնացյալ 49.1 տոկոսը բաժին է ընկել Սաուդյան Արաբիային, Լիբիային, Հունաստանին ու Նիգերիային:

Տեսանյութեր

Լրահոս