«Ռուսաստանի փոստը» հայտարարել է, որ պատրաստ է փոստային առաքումներ իրականացնել Ղրիմ
Ռուսաստանի փոստային ծառայության օպերատոր «Ռուսաստանի փոստ» ընկերությունն արտասահմանյան փոստային օպերատորներին ծանուցել է, որ պատրաստ է փոստային առաքումներ իրականացնել դեպի Ղրիմ եւ Սեւաստոպոլ:
Ուրբաթ Ուկրաինայի փոստը հայտարարել էր Ղրիմի եւ Սեւաստոպոլի ուղղությամբ փոստային առաքումները դադարեցնելու մասին: Ավելի վաղ Լեհաստանի, Գերմանիայի եւ Չեխիայի փոստային օպերատորները դադարեցրել էին առաքումները Ղրիմ:
«Ռուսաստանի փոստը» Համաշխարհային փոստային միության անդամ երկրներին տեղեկացրել է, որ պատրաստ է ընդունել եւ կատարել փոստային առաքումները Ղրիմ եւ Սեւաստոպոլ: