Էրդողանն այսօր Ադրբեջանում կքննարկի ԼՂ-ի հարցը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր մեկնում է Ադրբեջան: Այցից առաջ լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանում քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը. «Թուրքիան ծանրակշիռ դեր է խաղում Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման հարցում»

Էրդողանի խոսքերով՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները «կրում են» բացառիկ բնույթ՝ հավելելով, որ իր այցը կնպաստի դրանց էլ ավելի ամրապնդմանը: Էրդողանն ընդգծել է, որ իր ադրբեջանական այցի ընթացքում քննարկելու է նաև տարածաշրջանում երկու երկրների կողմից իրականացվող խոշոր նախագծերի հարցը:

Էրդողանը մանրամասնել է, որ դա մասնավորապես վերաբերում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու և «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծերին, որոնք ոչ միան տարածաշրջանային, այլև՝ միջազգային բնույթի նախագծեր են: Էրդողանի այս այցը կլինի Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո նրա՝ արտասահմանյան առաջին այցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930