Բաժիններ՝

Հայ ազգային կոնգրեսի մեկնաբանությունը` Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնաբանել է Տիգրան Սարգսյանի հրաժարականը` պատասխանելով ilur.am-ի հարցին.

Հարց. Պարոն Զուրաբյան, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Այն, ինչ քառյակը պահանջում է`կառավարության հրաժարականը, տեղի ունեցավ, եւ այլեւս կառավարությանն անվստահություն հայտնելը իմաստ չունի: Ինչպիսի՞ն պետք է լինեն ձեր հետագա քայլերը:

Պատասխան. Այո, ապրիլի 28-ից սկսած պետք է տեղի ունենար չորս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության եւ ՀՅԴ-ի համատեղ շուրջօրյա հանրահավաքը` կառավարության հրաժարականի պահանջով: Նախապատրաստությունները սկսվել էին ամբողջ թափով, եւ իշխանությունները հասկացան, որ մարդկային ծովը ուղղակի կխորտակի իրենց: Սա է պատճառը, թե ինչու Սերժ Սարգսյանը ստիպեց Տիգրան Սարգսյանին հրաժարականի դիմում գրել: Այս քայլով նա փորձում է մեղմել համաժողովրդական ընդվզումը եւ կանխել աննախադեպ հանրահավաքների կայացումը: Այս քայլին ամենահամարժեք պատասխանը Հայ Ազգային Կոնգրեսը համարում է հետեւյալը.

Իշխանությունը երբեք այսքան թույլ չի եղել, եւ քանի որ քառյակի բոլոր քաղաքական ուժերը կողմ են ամբողջական իշխանափոխության, ապա դրա իրականացման համար ավելի լավ պահ պատկերացնել հնարավոր չէ: Կառավարության հրաժարականը դիտարկվում էր որպես իշխանափոխության առաջին փուլ: Առաջին փուլի խնդիրը կարելի է լուծված համարել: Հետեւաբար, այս պահից սկսած, մենք գտնվում ենք իշխանափոխության հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման փուլում: Ըստ այդմ, հետագա գործողությունների եւ միջոցառումների միակ օրակարգը, ինքնըստինքյան, դառնում է համաժողովրդական հանրահավաքներով Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու խնդիրը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930