«Սա Հանրապետականի գործ է». «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. Ուղիղ մեկ տարի է անցել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին սպանությունից, սակայն սպանությունը շարունակում է մնալ չբացահայտված:
Պռոշյանցի Մյասնիկն «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ անցել է մեկ տարի, մինչև հիմա ոչ մի բացահայտում չի եղել։
Նրա համոզմամբ՝ կա անտարբերություն խնդիրը բացահայտելու հարցում: «Սա Հանրապետականի գործն է, ուրիշ ոչ մի բան»,-ասաց նա՝ հավելելով, որ այս մեկ տարվա ընթացքում սպանության բացահայտման ուղղությամբ ոչ մի աշխատանք չեն տարել, միայն մարդկանց աչքերին «թոզ» փչելու համար ինն ամիս տղաներին ԿԳԲ նկուղում պահեցին:

Ավելի մանրամասն՝ «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս