Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը վաղը կժամանի Ադրբեջան
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/загруженное-22.jpg)
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը վաղը պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան: Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում պլանավորված է, որ Օզելը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ռազմական ղեկավարության հետ: Օզելի ադրբեջանական այցը կտևի մինչև ապրիլի 4-ը: