Պեկինը զսպվածության կոչ է արել Փհենյանին ու Սեուլին
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/9983923981.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանը զսպվածության ու հանդարտության կոչ է արել Փհենյանին ու Սեուլին: Պեկինի անունից համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Կորեական թերակղզու ափերի մոտ անցկացված զորավարժությունների ժամանակ զինված միջադեպ է գրանցվել ԿԺԴՀ-ի ու Հարավային Կորեայի միջև:
Հարավային Կորեայի զինված ուժերի հրամանատարությունն այսօր առավոտյան հայտնել է, որ պատասխան կրակ է բացել այն բանից հետո, ինչ հրետանային վարժանքների ժամանակ ԿԺԴՀ-ի կողմից արձակված արկերն ընկել են Հարավային Կորեայի տարածքային ջրերի մեջ: